«Եվրատեսիլը» կարող է չանցկացվել Բաքվում
Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ «Եվրատեսիլ-2012» մրցույթի կազմակերպիչները վերջին պահին կարող են հրաժարվել մրցույթը Բաքվում անցկացնելու գաղափարից: Այս մտավախության պատճառ է հանդիսացել այն փաստը, որ մրցույթի կազմակերպիչները նախապատրաստական աշխատանքներ են անցկացնում նաև Իտալիայում, որը անցյալ տարվա մրցույթում գրավել էր երկրորդ հորիզոնականը:
Ադրբեջանական լրատվամիջոցները կարծում են, որ նման որոշումը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ մրցույթը Իտալիայում անցկացնելու հավանականությունը մեծ է :(Հաղորդում է Slaq.am-ը)
;