1/20/2012

Հրաշք-արջուկ խռմփացնողների համար

Ճապոնացիներն աշխարհին հերթական տեխնոլոգիական հրաշք-նորույթն են ներկայացրել: Վասեդա համալսարանի գիտահետազոտական խումբը մշակել է արջի տեսքով մի բարձ, որը նիրհածներին կձերբազատի խռմփացնելուց:
«Կենդանու» մարմնի մեջ ներդրված է ցածր հաճախականությունների վրա արձագանքող և այնուհետև հատուկ սենսորային ընդունիչին ազդանշանն ուղարկող խոսափող: Իսկ այդ սենսորային ընդունափոխանցող սարքն իր հերթին արջին «կարգադրում» է շարժել իր թաթը: Այդպիսով, թաթի մի թեթև շարժումով արջը շրջում է քնած մարդու գլուխը, որպեսզի կարգավորվի նրա շնչառությունը:
Բարձի հետ ևս 2 սարք է կցվում. մեկը պետք է հագնել մատին' արյան մեջ թթվածնի մակարդակի (խռմփոցի ժամանակ այն իջնում է) և սրտի աշխատանքի չափման համար: Իսկ անմիջապես քնածի մարմնի տակ դրվում է երկրորդ սարքը, որն ապահովում է ազդանշանների ճիշտ փոխանցումը սենսորային համակարգին:
Թե որքանով հարմար ու արդյունավետ կլինի այս նորույթը, և արդյոք այն չի հանգեցնի ավելի բարդ' անքնության խնդրին, խռմփացնող սպառողին մնում է ստուգել միայն սեփական փորձով:
(Հաղորդում է Slaq.am-ը)
Related Posts Plugin for WordPress, Blogger...
;