40-ամյա ռեփերը ձերբակալվել է հանգստյան օրերին Տեխասում: Սահմանային ծառայությունները զննում են իրականացրել ռեփերի շրջագայությունների ավտոբուսում և զգացել են մարիխուանայի հոտը: Ոստիկանները ավտոբուսի սրահում հայտնաբերել են ոչ մեծ քանակությամբ թմրանյութ:
Սնուփը ընդունել է, որ մարիխուանան իրեն է պատկանում: Նրան ուղեկցել են ոստիկանատուն, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել թմրանյութ պահելու համար, ապա ազատ արձակվել: Այս գործով դատավարությունը նշանակվել է հունվարի 20-ին:
Նշեմ, որ ռեփերը առաջին անգամ չէ, որ ձերբակալվում է թմրանյութ պահելու համար:(Հաղորդում է Slaq.am-ը)