4/24/2012

Մի օր հայությունը պետք է ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած...

Այսօր 1915թ. Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցն է։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական իշխանությունները հայկական վիլայեթներից ու Թուրքիայի հայաբնակ մյուս շրջաններից բռնի տեղահանեցին ու խոշտանգեցին ողջ արևմտահայությանը։ Զանգվածային կոտորածների ու տեղահանությունների զոհ դարձավ 1,5 մլն հայ, մոտ 500 000 տեղահանվել են։
Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:

Մեծ եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, տնկվել է խորհրդանշական 97 ծառ՝ բերված Արևմտյան Հայաստանից:

Ծիծեռնակաբերդ. հուշարձան նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերին՝ կառուցված Երևանում՝ համանուն բլրի վրա: 
Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ):
Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են
այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականինՕսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։
Related Posts Plugin for WordPress, Blogger...
;