
Ինչպես գրառման վերնագիրն է հուշում, այսօր կխոսեմ նկարների ձևավորման, փոփոխման կամ շապիկի (рамка) տեղադրման մասին: Շատերը գիտեն կայքեր, որոնց միջոցով կարելի է կատարել վերը նշված գործողությունները,
բայց կայքերից շատերը ուղղակի ձանձրալի են և անհարմար: Այսօր կներկայացնեմ PIXIZ կայքը, որի օգնությամբ կարող եք կատարել յուրահատուկ փոփոխություններ...Նկարները նորմալ
փոփոխելու դեպքում, այն այնքան է բնականին մոտ, որ տեսնողը դժվար թե նկատի, որ նկարը օրիգինալ չի:
Նկարը պատրաստելուց հետո, ներքևի աջ անկյունում առկա է կայքի լոգոն, որպեսզի ոչ մեկ չնկատի, որ նկարը ենթարկվել է փոփոխությունների, ապա կարող եք այն Photoshop-ով կամ Paint-ով հեռացնել:
Եթե նյութը օգտակար էր Ձեզ համար, ապա տեղեկացրեք Ձեր ընկերներին գրառման մասին, օգտագործելով ներքևում տրված կոճակները: