3/17/2012

Mail.ru կայքի փոստարկղի փոփոխությունները

Երևի այժմ համացանցից օգտվողների մոտ 90%-ից ավելը  օգտվում է  Էլ. փոստերից և նրանցից ոմանք ընտրում են Mail.ru կայքը: 

Վերջերս կայքում մի շարք օգտակար փոփոխություններ տեղի ունեցավ, և ձեզանից ոմանք ինձ թվում է, որ տեղյակ չեն փոփոխությունների մասին: Այսօր մանրամասն կխոսենք փոփոխությունների մասին:

Սկզբում մուտք ենք գործում Mail.ru-ի մեր փոստարկղ, կատարում նկարում պատկերված քայլերը(Еще>Настройки)


  Փոխեք փոստարկղի ամբողջ դիզայնը՝ մուտք գործելով Темы բաժինը և այնտեղից ընտրում արդեն պատրաստ շաբլոններից որևէ մեկը:
Փոխեք Ձեր տվյալները մուտք գործելով Мастер писем(Փոփողություններին մանրամասն ծանոթանալու համար մեծացրեք նկարը և կարդացեք համապատասխան հուշումները)
Փոխեք լեզուն, էջի վրա հաղորդագրությունների ցուցադրման քանակը  և մի քանի այլ կարևոր ֆունկցիաներ մուտք գործելով Интерфейс почтового ящика


Եվ երկար սպասված ու շատ անհրաժեշտ հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են մի քանի փոստային ծառայություններից(Yandex, Gmail, Rambler, Hotmail և այլն): Այս ֆունկցիան ընտրելով Դուք կստանաք Ձեր ընտրած փոստարկղերին ուղղարկված հաղորդագրություննեը և կարող եք այն կարդալ հենց Mail.ru կայքի Ձեր փոստարկղով:Մուտք գործեք Сбор почты с других ящиков, ընտրեք այն կայքը որով ուզում եք կապի մեջ մնալ Mail.ru կայքով, գրեք պահանջված հատվածում Ձեր տվյալները և վերջ, Դուք կստանաք հաղորդագրությունները Ձեր Mail.ru կայքի փոստարկղին, երբ Ձեր նոր միացված փոստարկղին ստանաք նոր հաղորդագրություն:


Related Posts Plugin for WordPress, Blogger...
;