«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ` Վրաստանի բնակիչ Սերգեյ Ասատրյանը Մոսկվայում ձերբակալվել է հուլիսի 23-ին: Իրավապահների տեղեկացմամբ` Ռոստովի շրջանի ուղղիչ հաստատություններից մեկում Ասատրյանը մեկ այլ քրեական անձի հետ ծեծի է ենթարկել կալանավորներին` իր կլանն արատավորող տեղեկություններ տարածելու համար:
Ինչպես ավելի վաղ պարզել էր մեղադրող կողմը, Ռոստովի շրջանի ուղղիչ հաստատություններում Ասատրյանը, քրեական աստիճանակարգմամբ, «նայողն է», մյուս մեղադրյալը` տասներորդ գաղութի «նայողը»:
Մեղադրող կողմը նաեւ հայտնել է, որ, համաձայն գործի նյութերի, Ասատրյանը մյուս մեղադրյալին խնդրել է մարդ գտնել, «որը կծեծի, կջարդի Գաբարաեւի վրա ջարդելու ենթակա ամեն ինչ, այդ թվում` ողնաշարը»:
Ասատրյանի հանցակցին մեկ տարվա գաղութի են դատապարտել:
Իրավապահների տվյալներով` Սերգեյ Ասատրյանը ամենաերիտասարդ օրենքով գողն է, որը «թագադրվել է» 2008թ.` գողական միջավայրում հայտնի այնպիսի ներկայացուցիչների կողմից, ինչպիսիք են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան եւ ուրիշներ: Օսետրինայի հայրը` Էդուարդ Ասատրյանը, եւս գողի կարգավիճակ ունի եւ քրեական շրջապատում հայտնի է Թբիլիսցի Էդիկ մականունով: